Posted in Նախագիծ, Ամառային ճամբար, Առցանց ուսուցում, Ընտանեկան դպրոց, Իմ Գրադարանը

Ամառային ճամբար, Ընթերցողական նախագիծ

1․ Վիլյամ Սարոյանի դաշնամուրը

Ամառային ճամբարի ընթացքում մասնակցում եմ հետաքրքրաշարժ մի նածագծի,որը համակարգում է Անի Բարսեղյանը, բոլոր հետաքրքրվողների համար հղումը կթողնեմ այստեղ՝ «Գրական ակումբ»
Իրականում բոլոր պատմություններ էլ հետաքրքիր ու գրավիչ են,այսօր ընտրել եմ Վիլյամ Սարոյանի դաշնամուրը, ինչու եմ ընտրել այս ստեղծագործությունը, դաշնամուրն ինձ համար միշտ գեղեցկության սիմվոլն է եղել, քանի որ այն շատ է սիրում տատիկս, ով այն մարդկանցից է, ում այս աշխարհում ամենաշատն եմ կարևորում։ Նա միշտ սիրել է այդ գեղեցիկ աշխարհը, միշտ ուզում էր,որ ես էլ դաշնամուրի դասերի հաճախեի, բայց քանի որ ես այն առաջ այդքան էլ չէի կարևորում, հիմա էլ ժամանակս չի ներում, ես հուսով եմ, որ տարիներ հետո աղջիկս կհաճախի դաշնամուրի այսպիսի ոգևորությամբ կնվագի ինչպես Բենն էր նվագում՝ Վիլյամ Սարոյանի աշխատանքում․․․ Բոլորս էլ մտածում ենք,որ երջանկությունը փոխի մեջ չէ, սակայն այն շատ կարևոր նշանակություն ունի, եթե Բենն էլ ունենար այդ դաշնամուրի գումարը, ապա գուցե նա ևս իրեն երջանիկ կզգար․․․․

2․Կորսված օրերը: Դինո Բուցատի

Երկրորդ պատմվածքը,որ ընտրել եմ սա է՝ Կորսված օրերը: Դինո Բուցատի։ Այն ինձ առաջին հայացքից դուր եկավ իր վերնագրի համար։ Սկսեցի կարդալ, այստեղ Դինո Բուցատին ներկայացրել է մի մարդու,ով ուներ ամեն ինչ,սակայն <<տանը չէր>> և չի կարողացել ճիշտ օգտվել դրանցից և դրանք հեռացել են իրենից, դրանք կորսված օրերն էին,այն օրերը,որոնք պետք էր գնահատել,որոնք ուղղակի ապրել էր պետք․․․ Նա հասկացել էր այդ ամենը միայն դրանք կորցնելուց հետո․․
Իրականում ըստ իս այս կյանքում ամեն ինչից պետք է դասեր քաղել,ամեն մի լսածդ նորությունից,ամեն կարդացածդ գրքից կամ փոքրիկ քառատողից պետք է ինչ-որ բան հասկանալ,ինչ-որ բան քաղել դրանից, վերցնել այն լավը,որը այնտեղ ներկայացված էր,ինձ համար պատվածքը կարճ էր,բայց բովանդակալից, պատվածքի հերոսը կորցրել էր իր լավագույն օրերը, ցանկանում էր դրանցից գոնե մեկը վերադարձնել,գոնե մեկը ապրել,սակայն նրան բաժին հասավ միայն ձեռքի շարժումով հաջողությունը․․․
Պետք է գնահատել կյանքի յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահ և յուրաքանչյուր մարդու,որովհետև ամեն ինչ այս կյանքում տրվում է ժամանակավոր,նույնիսկ կյանքը,բոլորիս համար ժամանակավոր է․․․․

Մյուս օրերի համար որոշել եմ կարդալ Գարսիա Մարկեսի <<Երկնագույն շան աչքերը> պատմվածքը,որը միշտ ցանկացել եմ կարդալ,բայց ժամանակս չի ներել,կարծում եմ հիմա ճիշտ ժամանակն է, և Գոհար Նավասարդյանի <<Ինձ պիոններ չնիվիրես>> գիրքը։ Արդյուքներով կկիսվեմ․․․

Posted in Նախագիծ, Վերնատան հեռավար-առցանց ընթերցասրահ, Առցանց ուսուցում, Ընտանեկան դպրոց, Իմ Գրադարանը

Գրական ակումբի իմ ընտրանին

Մենք առցանց ուսուցման և արտակարգ դրության ժամանակահատվածում շատ ու շատ զբաղմունքներ ենք գտել, վերջերս մի նոր նախագիծ է առաջարկել մեր սիրելի Ընկեր Մարիամը, բոլոր հետաքրքրվողների համար հղումը կթողնեմ այստեղ՝ «Գրական ակումբ»-ի իմ ընտրանին։
Իրականում բոլոր պատմություններ էլ հետաքրքիր ու գրավիչ էին, սակայն ես ընտրել եմ Վիլյամ Սարոյանի դաշնամուրը, ինչու եմ ընտրել այս ստեղծագործությունը, դաշնամուրն ինձ համար միշտ գեղեցկության սիմվոլն է եղել, քանի որ այն շատ է սիրում տատիկս, ով այն մարդկանցից է, ում այս աշխարհում ամենաշատն եմ կարևորում։ Նա միշտ սիրել է այդ գեղեցիկ աշխարհը, միշտ ուզում էր,որ ես էլ դաշնամուրի դասերի հաճախեի, բայց քանի որ ես այն առաջ այդքան էլ չէի կարևորում, հիմա էլ ժամանակս չի ներում, ես հուսով եմ, որ տարիներ հետո աղջիկս կհաճախի դաշնամուրի այսպիսի ոգևորությամբ կնվագի ինչպես Բենն էր նվագում՝ Վիլյամ Սարոյանի աշխատանքում․․․ Բոլորս էլ մտածում ենք,որ երջանկությունը փոխի մեջ չէ, սակայն այն շատ կարևոր նշանակություն ունի, եթե Բենն էլ ունենար այդ դաշնամուրի գումարը, ապա գուցե նա ևս իրեն երջանիկ կզգար․․․․

Posted in Առցանց ուսուցում, Ընտանեկան դպրոց

Մայիսյան հավաք, լրատվական խումբ

Մուտք Մայիսյան մանկավարժական հավաքին Microsoft Teams հարթակում այսօր ներկայացան կրթահամալիրի 6 դպրոցները և Քոլեջը` իրենց ծնողական համայնքներով, սովորողներով և դասավանդողներով: Յուրաքանչյուր դպրոց հանդես եկավ մայիսյան հավաքի իր ծրագրով: Խոսեցին ծրագրերի ղեկավարները, սովորողները, ծնողները: Արտահայտվող  բոլոր ծնողները ոգևորված էին ընտանեկան դպրոցով, նախագծերով: 

Posted in Նախագիծ, Առցանց ուսուցում, Ընտանեկան դպրոց

Ընտանեկան նախագիծ

Նախագծը Ընկեր Նելլինն է՝ Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից։ Այն իրականում հետաքրքիր և շարունակական է, մենք ուսումնասիրել ենք ՀՀ դեղաբույսերը, բույսերը, ՀՀ անվտանգ կոսմետիկան։ Այժմ ուսումնասիրում ենք Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից։ Ես կանաչիներից շատ քիչ բան է,որ սիրում եմ՝ հաշվի առնելով դրանց ահռելի քանակը, ամեն ինչ չէ,որ ուտում եմ։ Հիմնականում շատ եմ օգտագործում հազար, համեմ, թարխուն, կանաչ սոխ։

Այս աղցանը համարյա ամեն օր գուցե պատրաստեմ, այն շատ թեթև, համեղ ու նաև ինչու ոչ օգտակար է։ Այնտեղ միայն բանջարեղեն ու կանաչիներ կան։ Բանջարեղենի քանակը կախված է յուրաքանչյուր պատրաստողից։

Ընտանիքիս հետ խոսելուց հետո հասկացա,որ իրականում մեր տանը կանաչիներ շատ են սիրում։ Հիմնականում շատ են սիրում ժենգյալով հաց, ըստ իս դա պայմանավորված է արմատներով Արցախից լինելը։ Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է. դա ժենգյալով, այսինքն՝ ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ Այնտեղից բացի այն ոչ պակաս հայտնի է նաև Կապանում և Գորիսում: Տարբեր շրջաններում ու բաղադրատոմսերում 10-ից 20 տեսակի կանաչի են օգտագործում: Որոշ շրջաններում ուտեստը նաև պինջարով (ադրբեջաներեն «փենջար» բառը թարգմանվում է որպես բանջար) հաց են կոչում, ինչը բացատրվում է հացի մեջ օգտագործվող պինջարով` եղինջով: Իմիջիայլոց, պարսկերենից «ջանգյալ» բառը թարգմանվում է որպես «անտառ», այստեղից է նաև անգլերենում jungle (թարգ.՝ ջունգլի) տարբերակը:

Այս լուսանկարը արված է Արցախում, քանի որ մեր տանը ուտում են միայն այնտեղի պատրաստածը․․․ Այն տատիկս է միշտ պատրաստում․․ Զարմանալին այս ուտեստի դա կանաչիների ահռելի շատ լինելն է։ Իհարկե ես այն չեմ սիրում, սակայն տան անդամներ շատ են սիրում․․․
Իսկ այստեղ այն արդեն հասել է մեզ․․ ավելի ճիշտ մեր տուն, բայց իրենց․․․․

Միջուկի բաղադրությունը.

կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ

Posted in Նախագիծ, Առցանց ուսուցում, Ընտանեկան դպրոց

Ընտանեկան նախագիծ

Այս օրերին և առհասարակ միշտ բոլորս շատ ժամանակ ենք անցկացնում խոհանոցում, պատրաստում ենք մեր սիրելի ուտեստը, աղցանը և այլն։Քանի որ շատ եմ սիրում KFC, սակայն արտակարգ դրության ընթացքում չեմ կարող գնալ, որոշել էի ինքս այն պատրաստել, քրոջս օգնությամբ։ Ահա և տեսանյութը։ Տեսանյութում ամեն ինչ դանդաղ է ասվում որպեսզի պատրաստող ցանկացողները կարղանան և դիտել և միաժամանակ հիշել այն․․ Բոլորիս առողջություն եմ մաղթում․․․․

Posted in Նախագիծ, Ամառային ճամբար, Առցանց ուսուցում, Ընտանեկան դպրոց

Ամառային ճամբար,մաթեմատիկա

<<Ամառային ճամբար>> նախագծի շրջանակներում ես՝ Դիանա Բարսեղյանս, Լիլիթ Գասպարյանը և Լուսինե Եսայանը անցկացնելու ենք մաթեմատիկական նախագիծը։ Նախագծի ընթացքում մենք բազմաթիվ գլուխկոտրուկներ և խնդիրներ ենք նեկայացնելու ուսանողներին։

  • Նախագծի նպատակը՝
    Նախագծի նպատակն է ամառային ճամբարի ընթացքում մաթեմատիկական խնդիրներն էլ ավելի հետաքրքիր ու զվարճալի դարձնել ուսանողների համար։
  • Ակնկալիքները՝
    Հույս ունենք ուսանողներին կհետաքրքրի այս ամենը և նրանք սինուս կոսինուս լուծելու փոխարեն կլուծեն էլ ավելի հետաքրքիր, ուսուցողական խնդիրներ ու գլուխկոտրուկներ։

Բովանդակություն`

  • Ճամբարային գործունեության ընթացքում մաթեմատիկական նախագծի մասնակիցները պատրաստում  են հնարավորինս շատ պատկերներ տրված երկրաչափական պատկերներից: Առանձնացրել ենք Թանգրամը:  Թանգրամը 7 երկրաչափական պատկերներից կազմված խաղ է:
  • Մասնակիցները կարող են իրենք առաջարկել նոր պատկերներ տրված երկրաչափական պատկերներից:
  • Մասնակիցները կարող են իրենք առաջարկել հետաքրքիր խնդիրներ:

Նախագծի արդյունքում՝հետաքրքիր պատումներ, վերլուծություններ և կատարված աշխատանքների ամփոփում:

  • Առաջադրանքները կլինեն մոտավորապես այսպիսին՝

Օրինակ`Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս։ Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար։ Ինչպե՞ս բացատրել։

Նախագծի մասնակիցներ`

1 Անահիտ Գաբրիելյան

2 Կարինե Ներսեսյան

3 Ջուլյա Բաղդասարյան

4 Լիլիա Ղուլյան

5 Արման Գրիգորյան

6 Գևորգ Ներսեսյան

7 Մարիա Բուդոյան

8 Նարինե Մակարյան

9 Ալեքս Սահակյան

10 Միլենա Կիրակոսյան

11 Էրիկ Գևորգյան

12 Ավետիս Պետրոսյան

13 Անահիտ Ուլիխանյան

14 Կարինե Ղուլյան

15 Աիդա Պոչիկյան

16. Արմեն Խաչատրյան

17․ Մերի Պետրոսյան

18․ Մարիամ Մխիթարյան

19․ Արևիկ Փիլիպոսյան

20․ Արթուր Ենոքյան

21․ Լիլիա Ռուստամյան

Ճամբարի ընթացքը`

Մայիսի 25 ից սկսած ամեն առավոտ ժամը 10:00 ին ուղարկվելու են 3 խնդիր, եթե մինչև օրվա ավարտ հակառակ պատասխան չենք ստանում այն պատճառով, որ որևէ մեկը ինչ-որ բան չի հասկացել, որոշվում է օր և անցկացվում տեսադաս,որի ընթացքում քննարկվում են հարցերը, յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել համակարգողներից որևէ մեկին ցանկացած հարցով։ Առայժմ այսքանը։❤

Ամփոփում

Օր 1-ին,25․05
Օր 2-րդ,26․05
Օր 3-րդ, 27․05
Օր 4-րդ,28․05
Օր 5-րդ, 29․05
Օր 6-րդ, 01․05
Օր 7-րդ, 02․06
Օր 8-րդ, 03․06
Օր 9-րդ, 04․06
Օր 10-րդ, 05․06
Վերջ

Ահա ավարտվեց ամառային ճամբարը, այն ինձ համար շատ շուտ ավարտվեց, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մասնակիցներին, ովքեր ամբողջ ընթացքում բարեխղճորեն աշխատել են, կարող եմ ասել,որ ես մեր համագործակցությունը համարում եմ ստացված։
Ես այսօր բոլոր մասնակիցների առանձին-առանձին գրել եմ, հաըտնել եմ ինչ ավելացում ինչ սխալներ ունեն և այլն․․․

Posted in Նախագիծ, Առցանց ուսուցում, Ընտանեկան դպրոց

Ընտանեկան նախագիծ

Ես քրոջս եւ նրա որդու հետ խաղում էի լոտո, կարանտինը հիանալի առիթ է ժամանակը ընտանիքի հետ անցկացնելու համար։ Քրոջս տղան ոչինչ չէր հասկանում քանի որ դեռ 1 տարեկան է,սակայն մեծ ուրախությամբ խաղում էր, շնորհակալություն Ընկեր Մարիամին այս նախագծի համար։

Posted in Նախագիծ, Առցանց ուսուցում, Ընտանեկան դպրոց

Սովորող՝ սովորեցնող նախագիծ, Հմուտ բլոգավար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է բլոգային ուսուցում: Մանկավարժության կենտրոնում տեղադրված է  Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին համապատասխանող փաթեթ: Ընկեր Մարիամն ու Ընկեր Տաթևը մեզ շատ են օգնել։ Ահա և րանց նախագիծը Ճամփորդում ենք բլոգներով ։ Այս նախագծի ընթացքում մենք՝ հմուտ բլոգավարներս, ուսումնասիրել ենք բոլոր ուսանողների բլոգները, գտել առավելություններն ու թերությունները և արդյունքները գրառելուց հետո պետք է տեսադասով քննարկենք դրանք ուսանողների հետ։ Ստորև նշված են այն կետերը որոնք յուրաքանչյուր ուսանողի բլոգում պետք է լինի․․ ՝

1․ Բոլոր նախագծերի առկայություն։Ներառյալ՝

2․ Բոլոր առարկաների բաժինների առկայություն։
3․ Էջի ակտիվություն
4․ Տրված առաջադրանքների պատշաճ կատարում։
5․ Արտատպումների բացակայություն։
6․ Հեռավար առցանց ուսուցման բաժնի պարտադիր առկայություն։
7․ Հեռավար առցանց ուսուցման շաբաթական ամփոփումների պարտադիր առկայություն։
8․ Էջի կոկիկություն։
9․ Նյութերի ճիշտ բաշխումը ըստ բաժինների և վերնագրերի։

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ)
  • ուսումնական  հաստատությունը
  • դասարանը

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Բլոգավարություն

  • ունի արխիվ
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ
  3. Ընտրությամբ գործունեությունը
  4. Լրացուցիչ կրթությունը
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ)

    Սկսեմ 1․1-ի ուսանողներից, նայելով բոլորի բլոգները, հիմնականում իրենց կուրսը աշխատում է պատշաճ կերպով, սակայն կառանձնացնեմ մի քանի ուսանողների ում բլոգները չէին համապատասխանում կետերին․․․ Ասեմ,որ 1-ին կուրսում սովորողները 2 կիսամյակները միասին անցնում են 13 առարկա, հետևաբար յուրաքանչյուր ուսանող պետք է բլոգում ունենա բոլոր առարկայի բաժին, դրա հետ մեկ տեղ ՝ առարկաների բաժիններ, ճամփորդություններ, նախագծեր, առցանց ուսուցում և ընտրության գործունեության պարտադիր բաժինները, ընթացիկ բաժիններ ևս պետք է լինեն։ Ամեն ուսանողի բլոգի քննարկումից հոտո ուսանողին կտրվի խորհուրդներ տեսադասի միջոցով teams հարթակում։

Այժմ կուսումնասիրենք ուսանողների բլոգները և արդյունքները կներկայացնեմ․․․

Այստեղ կնշեմ այն առաջին յոթյակ ուսանողերին, որոնց բլոգները կարող են օրինակ լինել մյուսների համար՝

1․ Լիլիա Ռուստամյան
2․ Միլենա Կիրակոսյան
3․ Անի Բարսեղյան
4․ Անահիտ Աբգարյան
5․ Նելլի Միսկարյան
6․ Մերի Պետրոսյան
7․ Նունե Գրիգորյան

Ուսումնասիրելով նաև 1․3 կուրսը կարող եմ նշել,որ չնայած նրան,որ կուրսում տղաները շատ են, նրանց բլոգները հիանալի վիճակում են, ինձ իրականում նրանց աշխատանքները դուր եկան։Կառանձնացնեմ առաջին հնգյակին՝
1․ Մերի Հովեյան
2․ Էլմիրա Բասմարջյան
3․ Շուշանիկ Ներսիսյան
4․ Վարդիթեր Ղարիբյան
5․ Հակոբ Թորոսյան
6․ Ալեքս Սահակյան

Ապրիլի 16, ժամը 18։00 տեսսադաս

Այսօրվա տեսադասի արդյունքում 1-1 կուրսի Աիդա Պոչիկյանի,Ֆլորա Աճեմյանի բոգների թերությունները շտկվեցին։ Դասը վարեցի ես, ուսումնասիրող խմբի անդամ՝ Դիանա Բարսեղյանս։ Աամեն ինչ շատ հեշտ ու արագ ստացվեց։ Վաղը կշտկենք հաջորդ ուսանողներինը։

Ապրիլի 17, ժամը 18։00 տեսադաս Teams հարթակում

Այսօրվա տեսադասի արդյունքում 1-1 կուրսի Միլենա Գասպարյանի, Հռիփսիմե Պուչինյանի,Անի Հարությունյանի և 1-3-ի Գոռ Մարտիրոսյանի,Գևորգ Ներսեսյանի,Անահիտ Ուլիխանյանի, Էլեն Գասպարյանի բլոգների թերությունները շտկվեցին։ Դասը վարեցի ես ՝ուսումնասիրող խմբի անդամ՝ Դիանա Բարսեղյանս։

Ապրիլի 20, ժամը 18։00 տեսադաս Teams հարթակում

Այսօրվա տեսադասի արդյունքում 1-3 կուրսի Ալեքս Սահակյանի,Արթուր Ենոքյանի, Լևոն Միքայելյանի,Արմեն Խաչատրյանի, Կարինե Ղուլյանի բլոգների թերությունները շտկվեցին։ Դասը վարեցի ես ՝ ուսումնասիրող խմբի անդամ՝ Դիանա Բարսեղյանս։

Ես այս նախագծի շրջանակներում իմ առաքելությունն ավարտված է։Բոլոր ուսանողների բլոգներում,որ լրացումների կարիք կար մենք միասին ամեն ինչ ուղղեցինք։ Շնորհակալություն ենք հայտնում նախագիծ նախաձեռնողներին, մեզ բոլորիս այն շատ է օգնել․․․ Եթե էլի ունենանք տեսադասեր անպայման կկիսվենք մեր լրացումներով։ Շտապեմ հայտատարել,որ 1․1 և 1․3 կուրսերում բոլոր բլոգները լավ վիճակում են։

Մայիսի 6, ժամը 18։00 տեսադաս Teams հարթակում

Ճիշտ է ես վերջացրել էի ինձ տրված կուրսերը, սակայն այսօր ինչ ինչ պատճառներով ես փոխարինեցի կոլեգայիս😂միշտ պատրաստ ենք օգնել մեկս մյու

Այսօրվա տեսադասի արդյունքում 2-2 կուրսի Անդրանիկ Սադաղյանի,Լիլիթ Աբրահամյանի բլոգների թերությունները կիսով չափ շտկվեցին։ Դասը վարեցի ես, ուսումնասիրող խմբի անդամ՝ Դիանա Բարսեղյանս։

Posted in Նախագիծ, Առցանց ուսուցում, Ընտանեկան դպրոց

Ստեղծագործում ենք տանը

Ընկեր Մարիամը մի օր խոսելու ընթացքում մեզ խորհուրդ տվեց տանը մնալու և չձանձրանալու համար փորձել ստեղծագործել ըստ նրա նախագծի կազմել խաչբառեր, պատումներ գրել, գեղեցիկ նկարներ ստանալ և այլն։ Եվ մի երեկո ես և ընկերուհիս՝ համակուրսեցիս՝նույն ինքը Լիլիթը,որոշեցինք մի հետաքրքրիր բան ստեղծել և մեզ, և քոլեջի ուսանողների համար ու ընտրեցինք Ընկեր Մարիամի հետաքրքիր գաղափարներից մեկը։ Իրականում խաչբառը կազմվել է շատ ուշ ժամի,երբ երկուսս որոշեցինք,որ մինչև խաչբառը պատրաստ չլինի չենք քնելու․․ Խաչբառը բավականին հեշտ է, հարցերին պատասխանելու համար պետք է ընդամենը լինել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սովորող․․․ Բոլորին մաղթում ենք հաջողություն, խաչբառը լուծելու դեպքում խնդրում եմ պատասխաններն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեիին՝ dianabarseghyan@mskh.am
Շատ ուրախ կլինեմ,որ դուք ևս կազմեք խաչբառեր, ես նույնպես հաճույքով կփորձեմ լուծել դրանք․․․

Խաչբառը լուծելու համար ներբեռնեք այն, enable editing սեղմեք և կկարողանաք այն լուծել․․․