Posted in Առցանց ուսուցում, Երգ

Առցանց աշխատանք, երաժշտություն, 11․05-22․05

  1. Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

     2. Դյուցազնապատում. Դավթի ամուսնությունը (նախագիծ)

Համբարձման ծեսը մայիսի 22-ին է, որի իրագործման համար առաջարկում եմ ծանոթանալ նախագծին: Նախագծի ներքևի հատվածում ներկայացված են ծեսի իրագործման օրինակներ:

Առաջադրանք 1. Համբարձում

Պատրաստել Համբարձման ծաղկեպսակ — ծաղիկներ կարող եք հավաքել քաղաքի մայթերին կից կանաչ տարածության մեջ աճող ծաղիկներից, որոնց գլխիկները թեկուզ մեծ չեն, բայց հարմար են ծաղկեպսակ հյուսելու համար:

Պատրաստել Վիճակի՝ Արուսի, Ծաղկամոր տիկնիկ — ինչպիսի տեսք կունենա այն՝ կախված է ձեր երևակայությունից: Ուշադիր կարդացեք  Համբարձման ծիսական արարողակարգը , դիտեք տեսաֆիլմերը, որտեղ պարտադիր կտեսնեք ծիսական տիկնիկին:

Առաջադրանք 2. Դյուցազնապատում

Դյուցազնապատման նախագծով ներկայացվելու է Դավթի և Խանդուտի հարսանիքը: Ի՞նչ եք կարծում, մեր իմացած երգերից և պարերից որո՞նք կարող ենք ներառել դյուցազնական հարսանիքին: Որպես օգնություն ուսումնասիրեք՝

Ազգային պարեր — 1   

Ազգային պարեր — 2

Հարսանեկան երգեր

Ուսումնասիրելով այս երգերն ու պարերը ընտրել եմ այն երգերը, որոնք ըստ իս ավելի համահունչ են․․․

Գնացեք, ասեք

Զնկլիկ, Սաթոյին գովելու համար ենք եկել

Թագվորագովք. Գացեք, բերեք

Թագվորի մեր, դուս արի

Խնամի, խոշ իս էկի

Ծառ խնկենին որ ծաղկեցավ

Ծառ ծաղկեցավ

Կանաչեցավ ծառն ի խնկի

Կենաց ծառ

Մեր թագվորին ծաղիկ պիտեր

Շամ քելեցի

Օրհնանքներ

Օրհնե Հիսու՛ս, օրհնե Քրիս

Երեք ոտք

12 ոտք

12 ոտք — արագ

Կոմիտաս. Շորոր

Աստվածածնա պար

Ծաղկաձորի

Posted in Առցանց ուսուցում, Երգ

Առցանաց աշխատանք, երաժշտություն, 27-15

Տիկին Մարինեի առաջադրանքը շատ հետաքրքիր էր, ես մեծ բավականություն ստացա այս նվագախմբերից, շնորհակալություն Տիկին Մարինե, ցանկության դեպքում կարող եք այն տեսնել իր բլոգում, այս հղումով` Ազգային Նվագարաններ

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ, հիմնադրվել է 2004 թվականին: 2005 թվականի ապրիլին ստացել է պետական նվագախմբի կարգավիճակ: Նվագախմբի հիմնադիրներն են ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը (նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր):

Նվագախմբում ընդգրկված են բարձրագույն երաժշտական կրթությամբ՝ թվով 40 երաժիշտ կատարողներ: Կատարվում են ժողովրդական և աշուղական, ինչպես նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: Երգացանկը բազմաբնույթ է և բազմաբովանդակ՝ նվագախմբային պիեսներից մինչև ֆանտազիա, ռապսոդիա և կոնցերտ: Նվագախմբի կազմում ելույթ են ունենում նաև հրավիրված հայտնի և սիրված երգիչներ Վարդուհի Խաչատրյանը, Պապին ՊողոսյանըԹովմաս ՊողոսյանըԼեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանները – Մրո և Ասո, Շուշան Պետրոսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ ԳևորգյանըՍուսաննա ՍաֆարյանըԱրուս Գուլանյանը, Աննա Խաչատրյանը, Արսեն ՍաֆարյանըՍոնա Շահգելդյանը, Գոհար Հովհաննիսյանը և ուրիշներ:

Նվագախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել Երևանում, հանրապետության մի շարք քաղաքներում և մարզերում, Արցախում և ՌԴ-ում: 2014 թվականի ապրիլի 7-ից 12-ը նվագախումբը համերգներով հանդես է եկել Թուրքմենստանի Աշխաբադ և Թուրքմենբաշի քաղաքներում, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի և մշակույթի օրերի շրջանակներում:

2009 թվականին թողարկվեց նվագախմբի առաջին՝ «Առավոտ Լուսո» ձայնասկավառակը: Նվագախումբը մասնակցել է նաև Վարդան Բադալյանի և Համլետ Գևորգյանի ձայնասկավառակների ձայնագրման աշխատանքներին: Նվագախումբը մասնակցել է մի շարք տեսահոլովակների ձայնագրման և նկարահանման աշխատանքներին:

«Տարվա լավագույն ժողովրդական համույթ» — 2010 թվական Ազգային երաժշտական մրցանակաբաշխության

Posted in Առցանց ուսուցում, Երգ

Առցանց աշխատանք, երաժշտություն — 13.04 — 24.04. 2020

1. Բոլորս էլ ունենք մեր նախասիրած երաժշտությունը, երգը: Դա կարող է լինել էստրադային, ազգային, ժամանակակից այլ ժանրում: Կարևոր չէ՝ ինչ ժանրի երաժշտություն է, կարևորն այն է, որ այն ձեզ դուր է գալիս, և դուք սիրով լսում եք:

Ձեր նախասիրած 3 երգերը

Դուք ունեք ձեր սիրած երգերը: Եթե կարող եք կատարել, երգեք, տեսագրեք, ուղարկեք: Եթե կատարման համար դժվար է, և դուք չեք կարող կատարել, ուղարկեք երգերի կատարումն հղումով, սիրով կունկնդրենք:

Ձեր նախասիրած 3 երաժշտական գործիքային ստեղծագործությունները

Գործիքային երաժշտությունը կատարվում է երաժշտական նվագարանների միջոցով՝ ջութակ, դաշնամուր, ֆլեյտա, շվի, դոլ, թմբուկ, հոբոյ, թավջութակ, և այլն: Կան գործիքային նվագախմբեր՝ դասական (սիմֆոնիկ), ազգային, էստրադային, ջազային և այլն: Ընտրեք երաժշտական գործիքներով (նվագարաններով) կատարված երաժշտական երեք ստեղծագործություն, ուղարկեք հղումները, ունկնդրենք միասին: Լավագույն ստեղծագործությունները կառաջարկենք բոլորին:

Posted in Առցանց ուսուցում, Երգ

Առցանց աշխատանք,մարտի 23-27,երաժշտություն

Քոլեջ, 1-ին կուրս, հիմնական ,  Նախադպրոցական կրթություն՝  Պար և ռիթմիկա

  1. Ունկնդրում. Հայտնի երաժիշտների ստեղծագործություններից

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ  

«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերա.  Նախերգանք

 «Կախարդական սրինգը» օպերա, Պապագենոյի և Պապագենայի զուգերգը

Ժորժ Բիզե 

«Կարմեն» օպերա.   —  Նախերգանք

Հաբաներա

Կոմիտաս

Կոմիտասի անվան լարային քառյակ (մշակումներ

Հանձնարարություն  —  Ձեր տպավորությունները ունկնդրած երաժշտությունից: Գտնել նշված կոմպոզիտորների այլ ստեղծագործություններ, տեղեկություն դրանց մասին

Նախակրթարան

Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք»

«Չիպոլինո»  —  «Չիպոլինո» հեքիաթը գրել է  Ջանի Ռոդարին, իսկ մուլտֆիլմի երաժշտությունը՝ Կարեն Խաչատրյանը

Հեռավար ուսուցման նախորդ հանձնարարությունները

Ամփոփում

Երաժշտության դասընթացի հեռավար — առցանց ուսուցման կազմակերպումը 

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Ավստրիացի անվանի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը (հունվարի 27, 1756թ., Զալցբուրգ — դեկտեմբերի 5, 1791թ., Վիեննա) վիեննական դասական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչներից է: Վոլֆգանգ Մոցարտի առաջին ուսուցիչը նրա հայրն էր (ջութակահար և կոմպոզիտոր): Մոցարտը 4 տարեկանից նվագել է կլավեսին, 5-6-ից՝ ստեղծագործել: 1762թ.-ից հոր և քրոջ՝ Աննա-Մարիայի հետ 3 տարի համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Տաղանդավոր պատանու ստեղծած թովիչ մեղեդիները և կատարումները երաժշտասեր հասարակայնությունն ամենուր ընդունել է ցնծությամբ: Մոցարտին անվանել են «XVIII դարի հրաշամանուկ»:Մոցարտի ստեղծագործական հասունացմանը նպաստել է նաև նրա ծանոթությունը բազմաթիվ մշակութային կենտրոններին, հոգևոր արժեքներին և ժամանակի խոշորագույն երաժիշտների ու կատարողների հետ: Վեցամյա կոմպոզիտորի՝ ջութակի և կլավեսինի համար գրած ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են Ֆրանսիայում:  Մոցարտը 8 տարեկանում գրել է առաջին սիմֆոնիան, 11-12 տարեկանում՝ առաջին երաժշտադրամատիկական գործերը («Ապոլլոնը և Հիակինթոսը», «Բաստիենն ու Բաստիենան»): 1770թ.-ին 14-ամյա Մոցարտն ընտրվել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ, կոմպոզիցիայի դասեր առել իտալացի տեսաբան և կոմպոզիտոր Ջովանի Մարտինիից: 1770թ.-ին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի պատվերով գրել է «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան, որը հաջողությամբ բեմադրվել է Իտալիայում: Մոցարտը 1769-77թ.-ին Զալցբուրգում  եղել է պալատական կոնցերտմայստերը, 1779թ.-ից՝ երգեհոնահարը, սակայն 1781թ.-ին հեռացել է պալատից, որտեղ ստեղծված  պայմանները վիրավորել են նրա արժանապատվությունը: Կյանքի վերջին տարիներին ապրել է Վիեննայում: Այդ ժամանակահատվածը նրա ստեղծագործության ծաղկման շրջանն էր: Մոցարտի երաժշտությանը հատուկ են հոգեբանական խորությունը, դրամատիզմը, երաժշտական կատարյալ ձևերն ու վառ մեղեդայնությունը: Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Գրել է 23 օպերա, 50-ից ավելի սիմֆոնիաներ, շուրջ 50 կամերային-գործիքային ստեղծագործություններ (տրիո, կվարտետ, կվինտետ), 27 կոնցերտ տարբեր գործիքների և նվագախմբի համար, դաշնամուրի 17, ջութակի և դաշնամուրի 43 սոնատ, 12 մեսսա, 33 սերենադ և այլն: Մեծ է Մոցարտի ներդրումն օպերային ժանրում: «Առևանգում հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ» գործերը համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներից են: Մոցարտի վերջին ստեղծագործությունը հանրահայտ «Ռեքվիեմ»-ն է, որը կոմպոզիտորի ցանկությամբ պետք է հնչեր իր հոգեհանգստին: Հայ իրականության մեջ Մոցարտի երաժշտությանը ծանոթացել են դեռևս XIX դարի 40-ական թվականներին: Ուշագրավ է երաժշտագետ Վասիլ Ղորղանյանի գիրքը՝ «Մոցարտը. Կենսագրական էտյուդ» (1900թ.), որն ամփոփում է նաև կոմպոզիտորի նամակները: 1923թ.-ին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Երևանում Մոցարտին նվիրված համերգում հնչել են նրա գործերից, այդ թվում՝ հատվածներ «Ռեքվիեմից»: 1925թ.-ին Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նրա Սոլ-մինոր սիմֆոնիան (առաջին սիմֆոնիան է, որ հնչել է Հայաստանում): Մոցարտի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում: Նրա անունով է կոչվել խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: Մոցարտին թաղել են չքավորների համար նախատեսված ընդհանուր գերեզմանոցում:

Սա մոցարտի 6-րդ սիմֆոնիան է․․ այն իմ ամենասիրելին է․․․ այս սիմֆոնիան կարելի է անվերջ լսել․․․

Սիմֆոնիկ նվագախմբի համար գրված երաժշտական ստեղծագործությունը կոչվում է սիմֆոնիա:Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 16-րդ դարում։ Լատիներեն այն նշանաում է “համերգ”, ունի նաև “երաժշտություն” նշանակությունը: Հենց 16-րդ դարից սկսված գործիքային երաժշտությունը ձեռք է բերում կարևոր նշանակություն: Կոմպոզիտորնեը սկսում են գրել ստեղծագործություններ գործիքային անսամբլերի համար: Սկզբում նրանք գրում էին սոնատներ և կոնցերտներ:Մոցարտի և Հայդնի սիմֆոնիաները կազմված են չորս մասից: Առաջինը Բեթհովենն է որ այդ կառուցվածքից դուրս է գալիս: Նրա 6-րդ սիմֆոնիան ՝”Պաստորալ” կազմված է 5 մասից։ Հետագա կոմպոզիտորները կիրառում են սիմֆոնիայի բազմաթիվ ձևեր: Սիմֆոնիան սոնատ է նվագախմբի համար: Առաջին մասը կառուցված է սոնատային ալլեգրոյի ձևով: Սիմֆոնիան ղեկավարում է դիրիժորը: Նվագախմբի կազմը տարբեր է: Դարերի ընթացքում կատարվել են նվագախմբի գործիքների թվի փոփոխություններ: Մոցարտի և Հայդնի սիմֆոնիաներում չկան տրոմբոնը և տուբան: Կան դեպքեր, երբ հոբոյը նույնպես բացակայում է:

Ժ. Բիզե- Ռ. Շչեդրին «ԿԱՐՄԵՆ ՍՅՈՒԻՏ»

Բալետ 1 գործողությամբ

Բալետային սյուիտի կենտրոնում գնչուհի Կարմենի և նրան սիրահարված զինվորի` Խոզեի ողբերգական պատմությունն է: Տևական չէ նրանց սերը: Կարմենը լքում է Խոզեին հանուն ցլամարտիկ Էսկամիլիոյի, հանուն ազատ սիրո և ընտրության ազատ կամքի: Հերոսների փոխհարաբերությունները և Կարմենի կործանումը կանխորոշված են ճակատագրով: Այսպիսով, Կարմենի պատմությունը, ի տարբերություն գրական և օպերային սկզբնաղբյուրների, լուծված է խորհրդանշական բանալիով, ինչը, մասնավորապես, ընդգծվում է բեմական գործողության վայր-ցլամարտի ասպարեզ միասնությամբ:

* * * * *

Կարմենի կերպարը ծնվել է Պրոսպեր Մերիմեի նովելով և երկրորդ կյանք ստացել Ժորժ Բիզեի համանուն օպերայում: Ազատատենչ, կրքոտ գնչուհու պարային կերպարը երազում էր մարմնավորել լեգենդար Մայա Պլիսեցկայան: Այդ խնդրանքով նա դիմում է  կուբացի բալետմայստեր Ալբերտո Ալոնսոյին: Պարուհու մտահղացումը համընկնում է բեմադրիչի վաղեմի ցանկությանը: Ռոդիոն Շչեդրինը ընդամենը 20 օրում ստեղծում է Բիզեի «Կարմեն»-ի փոխադրումը: Վերադասավորելով հանրահայտ հատվածները` կոմպոզիտորը օպերայի երաժշտական նյութով կազմում է 13 համարից բաղկացած սյուիտ` պահպանելով այդ ժանրի հիմնական սկզբունքները (կերպարային, տեմպային, տեմբրային, ժանրային համադրումների և հակադրումների շարք): «Կարմեն-սյուիտը» բեմադրվում է որպես մեկ գործողությամբ բալետ:

Վերագործիքավորված փոխադրման մեջ կոմպոզիտորն ընդգրկել է միայն իսպանական ժողովրդական գործիքների հնչողությունը հիշեցնող հարվածայիններ և օպերայի ամենավառ երգային էջերը ներկայացնող լարայիններ:

Ըստ Ալոնսոյի` «Կարմենի ամբողջ կյանքը կորրիդա է»:

«ՏԱՆԳՈ» երաժշտությունը՝ «Գոթան» նախագիծ

Բալետ 1 գործողությամբ

Տանգո պարի և բառի ծագումն անհայտ է: Ընդունված է համարել, որ տանգոն ծնվել է 19-րդ դարավերջում, երբ տարբեր մեղեդիներով, սակայն նույն ռիթմով պարել են Բուենոս Այրեսի արվարձաններում` կաբարեներում և մեծ մասամբ՝ տղամարդիկ:

Աստիճանաբար տանգոն սկսեց մուտք գործել աշխատավորական միջավայր, ապա նաև հայտնվեց բարձրաշխարհիկ արգենտինացիների շրջանում, որտեղից էլ «արտահանվեց» Եվրոպա:

Շատ չանցած` տանգոն միջազգային լայն ճանաչում ձեռք բերեց. պարում էին Փարիզում, Լոնդոնում, Նյու-Յորքում և այլուր: Մի գեղեցիկ օր էլ պիտի հասներ ու հասավ Երևան:

Տանգոյի գրավչության գաղտնիքը պահված է պարող զույգերի զգայական ռիսկի, մտերմիկ կամ կրքոտ «գրկախառնության» մեջ, որոնք հայտնվում են արդեն առաջին իսկ պարաքայլերից:

Բեմադրության հեղինակի կողմից

Օգտվելով բալետի արտահայտչամիջոցներից` բեմադրիչը փորձել է բացահայտել տանգոյի «ներաշխարհը», նրա կիրքն ու ավյունը: Իմի են բերվել ավանդական և արդի ոգեշնչող պարային գալարումները` յուրովի ներկայացնելով արդի քաղաքաբնակ երիտասարդության բազմատիպ պատկերն ու հարաբերությունները՝ տանգոյի ռիթմով մատուցվող տրամադրություններով, բաղձանքներով:

Պաշտպանի՛ր դու մեզ անտարբեր մարդկանցից

Օգնի՛ր գտնել ներդաշնակություն կյանքում

Փրկի՛ր դու մեզ անգութ մարդկանցից

Եվ լուսավորիր մեր միտքն ու հոգին

Ու մի՛ մատնիր մեզ մոռացության,

Որ ճակատագիրը չճնշի մեզ:

Թո՛ղ կիրքը մեզ տիրի,

Թո՛ղ սիրտը մեր արբի,

Չմատնվենք մոռացության՝

Աչքներս հառած ունայնության

Այն իմ ամենասիրելի մուլտֆիլմներից մեկն է․․․ կարծում եմ այն աավելի երանգավորված է օպերայի շնորհիվ․․․

Posted in Երգ

Հեռավար ուսուցում երաժշտությունից

Երաժշտության դասընթացի կազմակերպումը հանրակրթական դպրոցում

Երաժշտության դասընթացի հեռավար — առցանց ուսուցման կազմակերպումը 

Քոլեջ, 1-ին կուրս, հիմնական ,  Նախադպրոցական կրթություն՝  Պար և ռիթմիկա

  1. Ունկնդրում

Հոգևոր շարական՝  «Լույս զվարթ կամ Կիրակնամտի երգ»  ,
Սբ. Մովսես Խորենացի, Ծագումն հրաշալի

Ազգային երգեր, պարեղանակներ

Հայ ժողովրդական երգ՝ «Ես վերու եղնիկ եմ»
Հայ ժողովրդական պարերգեր՝ «Սև գյուլի», «Այ սար ու սեյրանու յար»
Հայ ժողովրդական երգ՝ «Դոնի յար»
Համշենա շորոր
Վերապրած երգեր — հայ ժողովրդական երգեր
Պաղդասար Դպիր՝ «Ի ննջմանեդ արքայական»

Համաշխարհային, հայ դասական երգահանների ստեղծագործություններ

Յոհան Սեբաստիան Բախ — Ադաջիո Զատկի օրատորիայից ,  Կատակ
Կոմիտաս — Սանդի երգ , Քելեր, ցոլեր , Քաղհան , Չինար ես , Հով արեք, սարեր ջան , Անձրև եկավ , Էս առուն , Սոնա յար , Զար զընգը
Կոմիտասի անվան լարային քառյակ (մշակումներ
Վ. Ա. Մոցարտ — հատվածներ «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից՝
Նախերգանք ,  «Կախարդական սրինգը» օպերա, Պապագենոյի և Պապագենայի զուգերգը
Անտոնիո Վիվալդի — Գարուն
Լյուդվիգ վան Բեթհովեն — Էլիզեին
Մորիս Ռավել — «Բոլերո»
Հայկական կինոերաժշտություն

Պար

Երեք ոտք — ուսուցում,  Երեք ոտք — կատարում
Խնամիների պար (Շավալի) ,  Խոշ բիլազիգ — ուսուցում,  Շավալի, Խոշ բիլազիկ (Խնամիների պար) — կատարում
Ծաղկաձորի  — ուսուցում ,  Ծաղկաձորի  — կատարում

Քոլեջի նախակրթարաններ

Ունկնդրում 

Թռնոցի
Օրորոցայիններ
Յ. Ս. Բախ — «Կատակ»
Վ. Ա. Մոցարտ՝ «Թուրքական մարշ»
Էդվարդ Գրիգ — հատվածներ «Պեր Գյունտ» սիմֆոնիկ սյուիտից
Կլոդ Դեբյուսի — Լուսնի լույսը
Լեո Դելիբ — Ծաղկային զուգերգ
Պ. Ի. Չայկովսկի — Կոնցերտ դաշնամուրի համար, թիվ 1, առաջին մաս
Էդվարդ Գրիգ — «Առավոտ»
Վ. Ա. Մոցարտ — «Գիշերային փոքրիկ սերենադ»
Սեն — Սանս — Կենդանիների դիմակահանդես. «Ակվարիում»
Դ. Շոստակովիչ — «Տիկնիկների պարը»
Ռ. Կորսակով — «Սկյուռիկը»
Ա. Վիվալդի՝ «Տարվա եղանակները» շարքից, Ամառ, Հունիս
Երաժշտական մուլտֆիլմեր

Գուշակիր մեղեդին

Մեղեդի 1
Մեղեդի 2
Մեղեդի 3
Մեղեդի 4
Մեղեդի 5