Posted in Առցանց ուսուցում, Էկոլոգիա, ֆիլմերի դիտում

Առցանց աշխատանք,մարտի 23-27, էկոլոգիա,ֆիլմերի դիտում

Ահա իմ նախընտրած ֆիլմերը,որոնք ինձ առավել հետաքրքիր էին․․․

1․Ամուլսարի հիմնախնդիր

Հայաստանում շարունակվող հեղափոխության պայմաններում Ամուլսարի հիմնախնդիրն ամենակարևոր նշանային կոնֆլիկտներից մեկն է, որի հանգուցալուծումը ցույց է տալու, թե ինչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը։ Ըստ էության, նոր կառավարությունը պետք է նոր լուծումներ գտնի, որոնցով կարձանագրի, թե ինչն է կարևոր դառնում Հայաստանի համար հեղափոխության արժեքների համատեքստում։Հայաստանյան հասարակական, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալ-տնտեսական տարբեր խմբեր, իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի բնության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, բնակչության առողջության և ժողովրդագրական հնարավոր ռիսկերն ու վտանգները, երկար տարիներ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ:Կարծում եմ Ամուլսարը շահագործելը շատ այլ վնասներ կհասցնեն շրջակա միջավայրին: Կաղտոտվեն լճերը, գետերը, առանց այն էլ արդեն վերացվել են բազմաթիվ կենդանիներ և լավ կլիներ որ այդքանով սահմանափակվեր ամեն ինչ: Մտածում եմ, որ սեփական շահի մասին մտածելով սխալ է ազդել շրջակա միջավայրի վրա:

2․ Ալավերդու և Ախթալայի բնակիչները կարող են հնարավորություն ստանալ դիմել դատարան

Ալավերրդու և Ախթալայի բնակիչները ըստ իս մեծ խնդրի առջև են կանգնած,քանի որ այնտեղ է հանքարդյունաբերության խոշոր գործարաններից մեկը։ Դա շատ մեծ վնաս է հասցնում և բնակիչներին և կենդանական ու բուսական աշխարհին,ամբողջովին կեղտի ու փոշու մեջ են ապրում․․ Գետերում միայն ցեխ ու աղբ է․․․ Չեխական <<Արնիկա>> բնապահպանական ընկերությունը արդեն սկսել է զբաղվել այդ հարցով և տարբեր բնույթի աշխատանքներ է իրականացնում․․ Աշխատակիցներն ասում են,որ հանքարդյունաբերությունը կարող է լուրջ խնդիր առաջացնել առողջության համար․․ Նրանք այս հարցը լուծելու համար փորձանյութեր են վերցնում մարդկանց մազերից, ծառերի բերքից,բույսերի պտուղներից տանում Չեխիա ավելի կոնկրետ Պրահայի քիմիական համալսարան և իրականացնում փորձաքնություն․․․ Ամենաջղայնացուցիչն ինձ համար այն էր,որ մարդիկ՝ այդ թվում նաև երեխաները գլխացավեր են ունենում,թույլ են զգում,նաև ձու ուտելու վտանգ կա,քանի որ ընկերությունը հավի ձվի փորձաքնություն անելուց հետո հայտնաբերել է ն չբերություն առաջացնող բիօքսինի շատ քանակ․․․ Եթե նրանց հնարավորություն տրվի դատական գործ բացել ապա ըստ իս դա լավ արդյունք կարող է բերել․․․

3․ Землетрясение

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ (6,8 մագնիտուտ ուժգնությամբ), որը տարածվեց գրեթե ողջ հանրապետությունով մեկ: Ավերվել են Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ևս 300 բնակավայրեր: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել է հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց ապաստարանի:Ֆիլմը իրականում շատ հետաքրքիր է,այն մեծ ազդեցություն էր թողել ինձ վրա․․ Հուզմունքը թաքցնելը շատ դժվար է, ֆիլմը նայելը կարծում եմ պարտադիր է․․

4․ Дядя Ваня Фильм — Урок экологии

Ֆիլմը շատ հետաքրքրիր բովանդակություն ունի․․Ֆիլմում ներկայացվում է մի դպրոց,որտեղ կենսաբանության ուսուցիչ է Իվան Բարիսովիչը, նա շատ ճիշտ խորհուրդներ է տալիս բոլոր երեխաներին ու ուսուցիչներին, նա հետևում է դպրոցի ամբողջ բուսականությանը, նա դասակարգել է բոլոր աաղբամանները,երեխաներին բոլորին սովորեցրել էր,որ աղբը պետք է դասակարգել՝ պլաստիան առանձին,տոպրակներն առանձին և այլն․․ Նրանք ովքեր չէին հետևում նրա ասացին նորից աշակերտներին կանգնեցնում էր և ուղղում սխալը․․ Ամենվատն այն էր,որ մյու ուսուցիչները չէին ընդունում նրան,նրա բացակության ընթացքում վատաբանում էին նրա քայլերը,ասում էին,որ իրենց երեխաները Իվանի օրինակին հետևելով տանը դասակարգում էին աղբը ր աղբի համար մի քանի տոպրակ էին դնում, երբ Իվանին բողոքում էին այդ մասին պատճառաբանում էին,որ տները փոքր են և աղբին այդքան տոպրակ անհնար է տրամադրել։ Իվանը դրանից հետո թերթու կարդում է,որ հարևան այգում ուզում են անօրինական գործընթաց իրականացնել,որը նրան շատ է հուզում․․․ Քանի որ այն կարող էր բնության վրա ազդել նա որոշում է ուսուցիչների աչքին չերևալու նպատակով և այգին պրկելու համար վրան է դնում այգում և դասերն անցկացնում է այնտեղ, երեխաներին դա դուր էր գալի,սակայն ուսուցիչներին՝ ոչ․․ Մի քանի օր էր ինչ Իվանը դպրոց չէր մտնում, և ուսուցիչները սկսում են զգալ նրա կարիքը, տեսնում են օդ չկա շնչելու,բույսերը չորացել են չջրելու պատճառով,երեխաները արդեն աղբը թափում էին ուր պատահում էր և ի վերջո կարոտել էին նրան․․․ Բոլորը հետևելով նրա օրինակին գնում են այգի և բոլոր դասերը անցկացնում են այգում, բոլորը շատ ուրախ էին և առողջ,նաև՝համերաշխ․․ Այգու անօրինական գործերը դադարեցվում են․․ Բոլորը սկսում են անել այնպես ինչպես Իվանը․․․ Ուսուցիչները նաև սկսում էին մեքենայի փոխարել ոտքով կամ հեծանիվով գնալ աշխատանքի,վարելով առողջ ապրելակերպ։Այքանը․․․

5 Հայկական ոսկու գինը

Սոթքի հանքերը գտնվում է Գեղարքունիք մարզում։
Հանքի շահագործման հետևանքով առաջացված վտանգավոր ծուխը բարձրանում է վեր և քամու պատճառով տանում գյուղ,որն էլ մարդկանց վրա հիվանդություներով է ազդում։ Ըստ նախկին աշխատողի ընդերքից դուրս մղվող վտանգավոր ջուրը թափվում է այն գետերը, որոնք թափվում են Սևանա լիճ։ Հանքի շահագործման հետևանքով հանքից ստանում են 350կգ ոսկի։
Մղարթի հանքավայրերը գտնվում են Լոռու մարզում։ Բաց հանքին հարող տարածքում կառուցվել է ոսկու կորզման ֆաբրիկա։ Մուլտի Գռուպ կոնսեպտ ՍՊԸ որևէ ներդրում չի կատարել, սակայն Մղարթ գյուղը ունի ջրի խնդիր, բայց վարչական ղեկավարը պատմում է, որ դիմել են նրանց ճանապարհի խնդիրների համար և նրանք աջակցել են։ Բնակչության ջրի հարցը լուծելուց հետո ընկերությունը ցանկություն ունի բացելու 2րդ հանքը։
Շահումյանի հանքավայրը, որը գտնվում է Սյունիքի մարզում։ Ղեկավարությունը ցանկանում էր բաց հանքավայր շահագործել և այդ իսկ պատճառով տեղացիները վաճառել են իրենց տները և հեռացել, սակայն որոշ ժամանակ անց որոշում է, որ փակ եղանակով է շահագործվելու հանքավայրը, արդյունքում ոչնչացել է բնակիչների այգիները։
Չգործող հանքավայրերն են՝ Քարաբերդի հանքավայրը, Արմանիսի հանքավայր(չի շահագործվում արդեն 5տարի), շահագործման արդյունքում աղտոտվել է ջուրը, Ազատեկի հանքավայր, նրա պաշարներից արդյունահանում է տեղի ունեցել, սակայն ոչ օրինական։

Posted in Նախագիծ, Անգլերեն, Առցանց ուսուցում, ֆիլմերի դիտում

Առցանց աշխատանք,մարտի 23-27,անգլերեն,ֆիլմեր

1.The sound of music

mpw-55469

One of the most popular movie musicals of all time, The Sound of Music is based on the true story of the Trapp Family Singers. Julie Andrews stars as Maria, a young nun in an Austrian convent who regularly misses her morning prayers because she enjoys going to the hills to sing the title song.

1.The sound of music

The eve of World War II. A young girl, Maria, arranges work in the family of an army officer, whose wife recently died, remaining seven children …
The film takes place in the Austrian Salzburg on the eve of World War II. A young girl named Maria, who is in a convent, is ready to become a nun. Nevertheless, the monastery persistently understands that such a path is not for her young novice.
 The woman sends Captain Georg Ludwig von Trapp to the house, who buried his wife and brings up seven children. After the funeral, he became a very callous person and practically stopped caring for children. Maria is far from the first nanny in this house, however only she finds an unfriendly ward approach — singing …
This film has strengthened everything. After the film, I want to fight further.
Wonderful movie! The stunning atmosphere is bewitching and gives great pleasure when watching. Beautiful music, views, actors. Highly recommend for viewing.

2The little prince 

2d07fc9accb6f7d9a43362892038e6e8

Based on the best-seller book ‘The Little Prince’, the movie tells the story of a little girl that lives with resignation in a world where efficiency and work are the only dogmas. Everything will change when accidentally she discovers her neighbor that will tell her about the story of the Little Prince that he once met.

The little prince 

The film tells about the amazing adventures of a military pilot and his mysterious friend from another planet. Together with her mother, the little girl moves to a new place of residence, but she has absolutely no time to meet neighbors and new friends, because the mother really wants her daughter to go to the best school in the city, so she carefully planned the girls every day.
However, after meeting a faddish neighbor, the girl’s life changes a lot. A pensioner captivates the girl with his stories about adventures in the desert after his plane crashed. But the most interesting story is the story of the acquaintance of a neighbor with an unusual and mysterious guest from another planet named Little Prince, who arrived on Earth from a distant star, where he left his beloved rose …

3․The sword in the stone

38b278ca38a1ecfdaf7260258a73d0a8

Wart is a young boy who aspires to be a knight’s squire. On a hunting trip he falls in on Merlin, a powerful but amnesiac wizard who has plans for him beyond mere squiredom. He starts by trying to give him an education, believing that once one has an education, one can go anywhere. Needless to say, it doesn’t quite work out that way.

The sword in the stone

The film tells about the fascinating adventures of a young boy Arthur, whom fate has prepared not only surprises, but also many trials that can change his life. Poor eleven-year-old boy Arthur from the most ordinary village serves in the king’s castle, where he performs any assigned work and is completely unaware of his fate. But that in the future it was Arthur who was entrusted with the throne of England, the king’s adviser, sage and wizard Merlin knows.But before becoming king, Arthur will have to go through the most diverse trials prepared by Merlin in order to become wiser and understand that a sharp mind is more important than strength. Only after acquiring the necessary knowledge Arthur will be able to pull the sword from a stone located in the very center of London and become the next king of England, because according to the scripture it is the one who draws the sword — is the future king.

4․Maleficent

5d2344dc21a86124cf7812c3

Fantasy/comedy

Maleficent and her goddaughter Aurora begin to question the complex family ties that bind them as they are pulled in different directions by impending nuptials, unexpected allies, and dark new forces at play.

Maleficent

This is the story of one very charming girl who, by the will of fate, turned into a terrible monster. For many years, she lived in a remote and therefore deserted forest more often, here she felt peace and tranquility. But all good things come to an end sooner or later …
People decided to completely cut down the forest in order to expand the land for plowing, and of course the girl will not allow her house to be destroyed. All the forest dwellers to whom she turned for help answered only with betrayal and fled deeper into the forest, believing that people would not get them. There was no other choice but to contact the dark forces, and they really helped the cause.
People left, but now every day the heroine more and more turned into a bloodthirsty demon. The treacherous sorceress Melificent, now does not stop on only protecting the forest, she will go further, and now the threat has already hung over the king and his family.

5․Alice through looking glass

70019616

A modern adaptation of the classic children’s story “Alice Through the Looking Glass” written by Lewis Carroll and John Tenniel, which continued on from “Alice’s Adventures in Wonderland”.

Սա չեմ գտել․․

6․Castle in the sky

castle_poster

A young boy and a girl with a magic crystal must race against pirates and foreign agents in a search for a legendary floating castle.

Castle in the sky

The little girl Shida is a descendant of the legendary Laputa castle in the sky. It was an air civilization beyond the millennium of a millennium of civilization. But for some reason, the ancestors of Sida left the “Castle in Sky” abandoned advanced technologies and led to solitude on the earth. However, one fine day several unknown men appeared in front of her house. ”

7. Children who chase lost voices

f51c10d4998c1e29b26d61b2d91781c8

A coming of age story involving young love and a mysterious music, coming from a crystal radio left as a memento by an absent father, that leads a young heroine deep into a hidden world.

Children who chase lost voices

Asuna is a schoolgirl who lost her father very early and now lives with her mother. She lives mainly herself, as her mother is on duty at night in the hospital. She is smart and studies well, but she has almost no friends. She spends evenings on a hillside, listening to a makeshift radio with a crystal, which she got in memory of her father. Once, when she was crossing a river over a railway bridge, she was attacked by a huge creature, from whom a young man named Shun rescues her. After a few days, Asuna learns that he was dead. She misses him and looks out for him. The last hope is given to her by a school teacher who tells an ancient legend about the city of the ancients, in the center of which are the gates of life and death …

8.The neverending story

the-neverending-story

A bullied boy with a big imagination loses himself in a book — then finds himself in an amazing magical land

The neverending story

Running away from school hooligans, 10-year-old Bastian hid in an old bookstore, where he found a mysterious book decorated with ornaments. Opening it, Bastian found himself in a ghostly fantasy world of running snails, flying dogs, wingless Dragons of Fortune, mischievous elves and a walking quarry named Stoneknous.
But the magical land of Fantasy and its ruler, the Empress Girl, are threatened by a terrible scourge called Nothing, generated by “unfulfilled dreams.” Only the young warrior Atreia and the power of imagination of the extraordinary dreamer Bastian can save Fantasy .

9․Peter rabbit

peter-rabbit-movie

Feature adaptation of Beatrix Potter’s classic tale of a rebellious rabbit trying to sneak into a farmer’s vegetable garden.

Peter rabbit

Peter Rabbit, the mischievous and adventurous hero who has captivated generations of readers, now takes on the starring role of his own irreverent, contemporary comedy with attitude. In the film, Peter’s feud with Mr. McGregor (Domhnall Gleeson) escalates to greater heights than ever before as they rival for the affections of the warm-hearted animal lover who lives next door (Rose Byrne). James Corden voices the character of Peter with playful spirit and wild charm, with Margot Robbie, Elizabeth Debicki, and Daisy Ridley performing the voice roles of the triplets, Flopsy, Mopsy, and Cottontail.

10․The wizard of OZ

Wizard-of-Oz-RSC-and-MUNI1-541x346

The Wizard of Oz is a 1939 American musical fantasy film produced by Metro-Goldwyn-Mayer. Widely regarded to be one of the greatest films in cinema history,[5] it is the most commercially successful adaptation of L. Frank Baum’s 1900 children’s fantasy novel The Wonderful Wizard of Oz.

The wizard of OZ

Dorothy Gale lives with her dog Toto on a farm in Kansas owned by her aunt Em and Uncle Henry. One day, Toto bites a neighbor of Miss Almira Gulch on the leg, forcing her to receive an order from the sheriff to kill him. Despite Dorothy’s pleas and Aunt Em’s resistance, Miss Gulch takes Toto to the basket, but Toto escapes and returns to Dorothy; she decides to run away to ensure that Toto will not be put to death.

Posted in Հայոց պատմություն, Առցանց ուսուցում, ֆիլմերի դիտում

Առցանց ուսուցում,մարտի 23-27,հայոց պատմություն,ֆիլմեր դիտում

Ֆիլմ 1

<<Արարատ-ՈՒրարտու թագավորությունը>>

Ֆիլմը Հայաստանի առաջացման, առաջին թագավորության մասին է;Ֆիլմում նշվում է,որ Արատտային համարժեք է Արարատը,երբ ջրհեղեղից հետո 150 օր անց տապանը նստում է Արարատ լեռան գագաթին։ Ասվում է,որ Հայաստանը Աստվածաշնչի մեջ Արարատի երկիր անվանումով։ Այստեղ հիմնականում խոսվում է Հայասատնի անվանումներ մասին․․ Ասորերեն և Բաբելոներեն Հայաստանը անվանում էին Ուրարտու։ Եվ ամենակարևորն այն էր,որ այս բոլոր Արարատ,ՈՒրարատ,Ուրարտու,Արատտան,Արարատը անվանումները Հայաստանն էին։Ֆիլմում նաև Վանի թագավորության մասին է խոսվում։ Իրականում ես միքիչ վատ եմ ներկայացնում ֆիլմի սյուժեն,սակայն ֆիլմը դիտելուց հետո ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Խոսվում է նաև Սարդուրի առաջինից մինչև Մեուա․․ Հենց Մենուան էլ հաղթելով Ասորեստանին Վանի թագավորությունը վերածում է տարածաշրջանի գերտերության։ Այսքանը առաջին մասի վերաբերյալ։ Շնորհակալություն Ֆիլմի համար Ընկեր Սամվելին․․․

Ֆիլմ 2
Времена и воины. Ассирийцы. Мастера войны.

Ֆիլմը հետաքրքիր էր, ամենահետաքրքիրն այն է, որ հետագա բոլոր կայսրությունները ստեղծվել են ասորիների պես: Հին ժամանակներից ի վեր ոչ մի նոր բան չի փոխվել: Շնորհակալ ենք նրանց, ովքեր կարողացան գտնել իրենց սեպագրերը, և դրա շնորհիվ կարողացանք շատ բաներ իմանալ, և այժմ հնագետները երազում են մտնել Իրաք և Սիրիա, բայց դա անհնար է ՝ անվերջ պատերազմների պատճառով, և այս ֆիլմը հնարավոր դարձավ միայն շնորհիվ նրանց, ովքեր գտան իրենց սեպագրերը:
Ասորիները մեծ և հնագույն ժողովուրդ են, մեծ քաղաքակրթություն ունեն: Այդ հնագույն ժամանակներում ասորիները ամբողջ Մերձավոր Արևելքը ծովի տակ էին պահում: Հրեաները դեռ վախ ունեն, երբ լսում են ասորիների մասին:

Ֆիլմ 3

«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը»

Այստեղ ներկայացվում են Հերոդոտոսի նկարագրությունները հին քաղաքների ու աշխարհների մասին: Առաջինը ներկյցվում է Հռոմի մասին, ասվում է որ այն հիմնադրվել է ք. ա. 753թ. և այն հիմնադրել են երկվորյակ եղբայրներ՝ Ռեմուլոսը և Ռոմոսը, որոնք ըստ ավանդության կերակրվել են գայլի կաթով, քաղաքը կրում է Հռոմուլոսի անունը: Ամեն զբոսաշրջիկ այտեղ կարող է տեսնել Հռոմեկան Կայսրության քարտեզները և փաստեր Հռոմի պատմության մասին: Բոլորին հետաքրքրում է արդյոք կա ավելի հին քաղաք քան Հռոմն է, սակայն բազմաթիվ երկրներ համեմատելով Հռոմի հետ հասկանում ենք, որ Հռոմը ամենահինն է: Նշված երկրներից Հռոմից ավելի հին պատմություն ունի Եգիպտոսը: Սակայն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն հիմնդրվել է միջնդարում 10րդ դարում: Պարթևստանի փոխարինել է մեր օրերի Իրանը, սակայն մայրաքաղաք Թեհրանը հիմնավել է 9րդ դարում: Հռոմեկն Կայսրության հաջորդ հարևանը Հայաստնն , որի այժմյա մայրաքաղաքը Երևանն է: Դրա հիմանդրման մասինմեզ հասել են սեպագրեր, ըստ որի այն առաջացել է ք.ա 782 թվականին: Երևանը հիմնվել է Հռոմից 29 տարի շուտ: Այսպիսով հասկցանք,  որ գոյություն ունի Հռոմից ավելի հին քաղաքը՝ Երևանը, որն ունի շատ խորը պատմություն: Ֆիլմում պատմվում է Հայաստնի անվան մասին, որի մասին գիտենք առաջին ֆիլմից: Ֆիլմում նաև նկարագրվում Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների մասին 1834ական թվականներին: Ներկայացվում է զինանշանների և դրոշմների: Երևանը հայկական մարզի կենտրոն եղավ 1828 1840թվականներին: Ֆիլմում ներկայացվում է նաև 16րդ դարի իրդարձությունները Իրանի և Պարսկաստանի հետ: Պնդումները շատ են, սակայն Թուրքական կողմի պնդումները հաճախ չէին համընկնում իրականությանը: Պատմվում է նաև ցեղասպանության փաստերը: Ծիծեռնակաբերդի կառուցումը, որն ավարտվեց 1967թվականին: Ֆիլմը վերջնում է Երևանի 2800ամյակով: <<ֆիլմը պատմեց Դիանան,գրեց Լիլիթը>>

Ֆիլմ 4
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Ֆիլմը սկսվում է Մովսես Խորենացու այս խոսքերով «Դու պատկանում ես նախնական և քաջ ազգի, արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի՝ խոհականության մեջ, այլև, մեծամեծ փառավոր գործերով, որոնք մենք կհիշատակեք այս պատմության ընթացքում»: Ֆիլմում ներկայացվում է հայրենապաշտ տիրակալ  Տիգրան Մեծի սխրագործուքթյունների մասին, որի մասին Դիանան կպատմի ,Լիլիթը մի փոքր ուշ կգրի❤: Տիգրան Մեծը այն գերխոշոր տիրակալներից էր, ով խոսում էր տասնյակ լեզուներով: Տիգրան Մեծը վաղ տարիքում պատանդ ընկնելովՊարթևական արքունիք ազատվում է այտոեղից 45տարեկանում զիջելով մի քանի տարածքներ, վերադառնում է հայրենիք: Նա թագադրվեց մի վայրում, որը այն վայրն էր, որտեղ 20տարի անց Տիգրանը պետք է կառուցեր Տիգրանակերտ քաղաքը, որտեղից էլ սկսած ուներ նախագիծ, պետությունը դարձնել աշխարհակալ: Նա շարունակում է Արտաշես 1ի բարեփոխումները: Նա շեշտը դրել էր բանակի վրա և կարողացավ զարգացնել զինվորական ուժը: Այդ ժամականահատվածում Միհրդատը հասկանում է, որ դրա ամենագլխավոր և ամանաուժեղ դաշնակիցը Տիգրանն է: Եվ ի վերջո ք.ա.94թվականին Տիգրան Մեծը  Ծոփքը միվորում է Մեծ Հայքին:  Նաև կար որ հայկական բանակը ք.ա. 93թվականին Պոնտոսի թագավորույան զորքի հետ պտել է Կապադովկիա և գրավել: Այն պայմանավորվածությամբ, որ անշարժ գույքը մնացել էր Պոնտոսի իշխանությանը, իսկ շարժական գույքը անցել էր Հայկական իշխանություններին, այդ թվում նաև բնակչությունը: Ֆիլմում ասվում է, որ Տիգրանի մի մատի շարժումով ավերվում են քաղաքներ և կառուցվում էին: Նրա օրոք կար արքունիք, որն իրենից ներկայացնում է գործակալություններ, գործակալություններն էլ իրենց հերթին ունեին սպասավորներ: Ֆիլմի վերջում ասվում է, որ ֆիլմը նվիրվում է Տիգրան Մեծի գահակալությն 100ամյակին: Նա ընդամենը 25տարվա ընթացքում  կարողացավ տասնապատկել Հայաստնի գերիշխանության սահմանները:

Ֆիլմ 5

Ավարայրի ճակատամարտ

Ֆիլմը ներկայացնում է Ավարայրի ճակատամարտի մանրամասները․․Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և շարժվեց թշնամուն ընդառաջ:Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի կործանումը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր «Մատյան գնդով» ու մարտական փղերով: Մայիսի 25-ին հայկական բանակը մոտեցավ հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առավ գետի ձախ ափին: Մայիսի 26-ին Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունեցին մարտական դրություն: Ճակատամարտն սկսեց նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով: Հասնելով գետին՝ պարսիկները կանգ առան, իսկ հայերն անցան այն և ամբողջ ճակատով մարտի բռնվեցին: Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը:  Հայերի զոհերի թիվը հասավ 1036 հոգու, մարտի դաշտում ընկան նախարարներ, հերոսաբար զոհվեց Վարդան Մամիկոնյանը: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Բացի այդ, թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն: Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը: <<Ես կարող էի անել այն ինչ արեցի,ով կարող է,թող անի ավելին,իսկ ինչ կարելի է անել ավելին քան կյանքը նվիրել հայրենիքին>> ահա այս խոսքերով էլ ավարտվում է ֆիլմը․․

Ֆիլմ 6

Աշոտ Երկաթ

Ֆիլմում ներկայացվում է Աշոտ Երկաթի գործունեությունը: Ասվում է, որ ի ուրախություն մեզ Արման Եղյազարյանին հջողվել է մի ամբողջ գրքով ներկայացնել Աշոտ Երկաթին: Թագավորել է 914-929 թվականները: Գահը ժառանգել է անասանելի վատ պայմաններում: Ֆիլմում պատմվում է Աշոտ Երկաթի հոր՝ Սմբատ առաջինի ծավալած գործունեության մասին: Ով հնձնվելով Ամիրա Յուսուֆին վաճանվում է: Նա կարողանում է լուծել հոր վրեժը և գնալով Բագրեվան, գրավելով այն բոլոր արաբներն մահապատժի է ենթարկում(այդպես 1 տարի): Պատմաբան Լեոն պատմում է նրա ռազմական գործունեության մասին, որի շնորհիվ նա հասել է մեծ հաջողությունների: Յուսուֆի կործանական քաղաքականությունից երկրում առաջացել էր քաոս: Աշոտ 2-ը պետք է պահպանէր Հայոց թագավորությունը, իսկ մյուս կողմից Աշոտ 1 և Սմբատ 1 տերություններ վերականգնման գործը: Նա վճռական և հարձակում ձեռնարկեց Լոռու, Տշիրի բերդերի վրա: Նա կարողացավ արաբական նվաճողներից ազատագրել Տբզիսի ամիրյությունը ազատագրեց: Ֆիլմում ներկայացվում է Աշոտ Երկաթի բոլոր սխրագործությունների մասին:

Ֆիլմ 7

Իսրայել Օրի

Ֆիլմում ներկայցվում է Իսրայել Օրու կենսագրությունը, նրա քաղաքական ասպարեզում լայն գործունեությունը: Նաև ներկայացվում է Մելիք Իսրայելյանի մաին, ով Իսրայել Օրու հայրն էր: Նա իր որդուն տարել էր Եվրոպա: Եվ 1920թվականին գնում է Վենետիկ, այնուհետև Իտալիա, Ֆրանսիա և զբաղվում է առևտրով, այնուհետև անցնում ծառայության և իր գործունեության համար տալիս են բարձր պաշտոններ: Նաև ներկայացվում է, որ պատերազմներից մեկի ժամանակ գերի է ընկնում: Գերությունից ազետվելուց հետո ծառայության է անցնում Հովհան Վիլհելմի մոտ: Նա նաև մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի ազատգրման գործում: Ներկայացվում է նաև հատվածներ «Դավիթ Բեկ» ֆիլմից, Իսրայել Օրու գործունեություն երևում է: Ոչ բարենպաստ բանակցություններից հոգնած Իսրայել Օրին բռնեց տան ճամփան և 1711թվականի օգոստոսին հասավ Ասրտրախան: Այդ ամսվա վերջին էլ անհայտ համգամնաքներում հանկարծամահ է լիմում: 25տարի անց Մինաս վարդապետը գրում է, որ նրան թունավորել եմ: Այսպիսի պատմություն էլ ուներ վաճառական և դիվանագետ Իսրայել Օրին:

Ֆիլմ 8

Հովսեփ Էմին

Ֆիլմը ներկայացնում է Հովսեփ Էմինի գործունեությունը: Նա 18-րդ դարի  հայ զատագրական պայքարի մեծագույն գործիչներից է: Նա իր ողջ կյանքը նվիրաբերեց հայրենիքին: Ռուսաստնի և Հնդկաստանի գաղութահայության նվիրած գործիչը դարձավ նա: Ծնվել է 1726թվականին Պարսկաստանի Համադան քաղաքում, վաճառականի ընտանիքում: Ծնողների բացակայության պատճառով դաստիարակությամբ զբաղվեց պապիկը: Նա ցանկանում էր եվրոպական զինվորական կրթություն ստանալ, իսկ հայրը նույնիսկ սպառնալիքներով փորձում էր ետ պահել այդ քայլից, սակայն Էմինը անգլիական մի նավով  1795թվականին հայտնվում է Լոնդոնում: Նա բախտի բերմամբ անգլիցի գրող Էնդմոնդ Գյորգիին և նրա միջնորդությամբ ըմդունվում է Պուլվիչիի ռազմական ակադեմիա: Ֆիլմում ներկայցվում է նրա կատարած աշխատանքների մասին: Նա տեսակցելով հյ մեծահարուստ Հովհաննես Լազարյանի հետ և նր օժանդակությամբ մեկնում է Աստրախան: Ղզդր քաղաքում Էմինը սիրահարվում է մի օրիորդ աղջկա, որի անունը Մարիամ է, սակայն ազատագրական պայքարի համար պետք է հրաժարվեր Մարիամից: Նա լայն գործունեություն էր ծավալում ամբողջ ազատագրական պայքարի ընթացքում: Ճիշտ է նա չուներ նախագիծ և չէր կարող իրագործել ազատագրությունը, սակայն հայերն հիշում էին իրեն որպես ազատագրական պայքարի անկոտրուն գործչին: Պատմության մեջ նրա անունը մնաց ինչպես ազատագրական շարժման նվիրյալ  հայրենասեր, որն իր գործումեությամբ իր մնայուն տեղը գտավ ազատագրական պայքարի ռահվիրանների շարքում:

Ֆիլմ 9

Խոստում

Այս ֆիլմը շատ-շատ եմ սիրում․․ Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ էր այն նկարահանված։ «Խոստում» ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։Ֆիլմի ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է։ Գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել եւ ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։Ֆիլմը դիտելիս անհնար է չհուզվել,անչափ շատ էմոցիոնալ պահեր կան, բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել այս ֆիլմը․․․ Ֆիլմը և՛ հայրենասիրության, և՛ սիրո, և՛ ընկերասիրության, և՛ թշնամանքի,և բարության մասին է։ Ֆիլմում ամեն ինչ մի ամբողջություն էր․․․ Ուղղակի նայել է պետք․․․

Ֆիլմ 10

«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկար

Նժդեհի կերպարը ֆիլմում ոչ միայն միակողմանի է ներկայացված, այլև՝ խեղաթյուրված: Բանն այն է, որ հռետորական ձիրքերով օժտված և ելույթների ընթացքում բազմաթիվ լսարանների «կախարդած» Նժդեհը՝ Ֆիլմում ՀՅԴ Բյուրոյի նիստերից մեկի ժամանակ հանդես է գալիս կցկտուր ձայնով և ոչինչ չասող ելույթով: Ավելին, Հովհաննես Դեվեջյանի մեղադրական հարցին պատասխանում է այնպես, ինչպես քննությանը չպատրաստված ուսանողը դասախոսին: Խոսքը վերաբերում է ցեղակրոնության նացիստական, ազգայնամոլական կամ ռասիստական բնույթի հարցին, որին տրված պատասխանը գրեթե ընդհանրության աղերս չուներ Նժդեհի իրական պատասխանի հետ: Այնպիսի տպավորություն էր առաջանում, որ ֆիլմի սցենարիստը կարծես ինքն է համոզված եղել դրանում և «փորձել» է Նժդեհի միջոցով համոզել մնացածին այն բանում, որ ցեղակրոնությունը դատապարտելի ազգայնամոլություն է: Պատահական չէ, որ շատերը ֆիլմը դիտելուց հետո շատերը թեպետ որոշակիորեն տպավորված էին Նժդեհի կերպարով, սակայն այն տեսակետն էին արտահայտում, թե Նժդեհը նացիստ է կամ ֆաշիստ: Կարծու եմ ֆիլմը յուրաքանչյուր հայ գոնե 1 անգամ դիտել է։

Ֆիլմ 11

Կյանք ու կռիվ 1,2

Կարծում եմ՝ շատերը, ինչպես և ես, այս ֆիլմն ընկալել են էմոցիոնալ մակարդակով: Այո, պարզ երկոսությունների, հայացքների, չասված խոսքերի մեջ այնքան շատ էմոցիաներ կան, որ մարդ ուղղակի դադարում է այն որպես ֆիլմ ընկալելուց, սկսում է ապրել, զգալ, ուրախանալ ու լացել հերոսների հետ մեկտեղ: Ու հենց դա է ֆիլմի մեծությունը, ստեղծագործական արժեքը, այն մտնում է սրտիդ մեջ ու ինչ-որ բան փոխում: Դերասանները բավական լավ էին խաղում, հատկապես տպավորիչ ու հուզիչ էր խաղում Սոֆիի դերակատարուհին, որ միայն հայացքով ու ժեստերով շատ ավելի շատ բան էր ասում…
–Ես քեզ սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ վաղը:
– Ինչի՞ ես հիմա ասում:
– Որովհետև ետ եմ գնում պատերազմ ու չգիտեմ՝ ինչքան է բախտս բերելու:
– Ասեցի՞ր, թեթևացա՞ր: Իսկ հիմա հասկանո՞ւմ ես, որ ես այդ ամեն ինչով պիտի ապրեմ մի մարդու հետ, ում չեմ սիրում…

Այս խոսքերը և ընդհանրապես այս ֆիլմը ուղղակի հրաշքք են․․․Ֆիլմից կարելի անվերջ դրվագներ ու երկխոսություններ հանել․․․Ֆիլմը իրոք 2րդ մասի կարիք ուներ․․․Էն ինչ զգացի անբացատրելի է բառերով. Ամեն հայ պետքա զգա ու հասկանա աշխարհի որ անկյունում լինի ինքը իր հայրենիքում միշտ տեղ ունի, էստեղա իր տունը, իր ապագան ու պատմությունը: Էստեղա իր հոգին… Տուն վերադարցեք.․․

Վերջ այսքանն էր իմ նախագիծն ու նախընտրած ֆիլմերը․․․ Շնորհակալ եմ Ձեզ Ընկեր Սամվել հետաքրքիր ֆիլմերի,պահերի ու էմոցիաները վերապրելու հնարավորություն տալու համար․․․