Posted in Նախագիծ, Ամառային ճամբար

Ամառային ճամբար,հայրենագիտական նախագիծ

Այս նախագիծը առաջարկել պատմական նախագծի ընթացքում, սսկայն քանի որ Տիկին Կարնեն ևս այս նախագիծն էր մտածել առաջարկել, ես և Տիկին Կարինեն սկսեցինք միասին աշխատել այս նախագծի շուրջ։Ահա և իմ ու Տիկին Կարինեի աշխատանքի մեկնարկը․․․ Մեր գյուղը նախագիծ

Մեր գյուղը նախագիծ

Ճամբարային օրերին լավագույն նախագիծ կարող է լինել «Մեր գյուղը»  նախագիծը: Անշուշտ, ունենք  սովորողներ, ովքեր ապրում են գյուղում կամ այս կամ այն կերպ կապված են գյուղին:
Նպատակը`  հայրենագիտական, աշխարհագիտական, ազգագրական, հնարավորություն ստեղծել ավելի մոտիկից ճանաչելու հայրենի գյուղը, նրա պատմությունը,  մարդկանց, կենցաղը:
Ժամկետը` մայիսի 25-հունիսի 5:
Մասնակիցներ`Քոլեջի սովորողներ:
Բովանդակությունը`

Մեր գյուղի անվան ծագումնաբանությունը:
Մեր գյուղի պատմությունը:
Մեր գյուղի սահմանները:
Մեր գյուղի ավանդույթները:
Մեր գյուղի բարբառը:
Մեր գյուղի եկեղեցիները, խոնարհված եկեղեցիները:
Մեր գյուղի հին կամուրջը, նրա պատմությունը:
Մեր գյուղի մարդիկ:
Մեր գյուղի ամենատարեցը մարդը:
Մեր գյուղի ամենա-ամենաները (ամենակատակասերը, ամենախելառը, ամենաբոյովը, ամենաշատախոսը և այլք):

Նախագծի արդյունքը  ակնկալվում է հարցազրույցների, ռադիոհաղորդումների, ֆիլմերի, ֆոտոշարերի տեսքով, որոնք  նախագիծն իրականացնողները կտեղադրեն, բլոգներում, կրթահամալիրի կայքում և ենթակայքերում:

Ձեզ` հետաքրքիր, ուրախ, ստեղծագործական և հետազոտական ճամբար:

Ճամբարի մասնակիցներ,արդյունք`

1 Արման Գրիգորյան

2 Անահիտ Գաբրիելյան

3 Լիլիթ Գասպարյան

4 Ջուլյա Բաղդասարյան

5 Լուսինե Եսայան

6 Անգելինա Ղազարյան

7 Նելլի Միսկարյան

8 Էրիկ Գևորգյան

9 Անի Բարսեղյան

10․ Արթուր Ենոքյան

11․ Լիլիա Ռուստամյան

12․ Հռիփսիմե Պուչինյան

Ամփոփում՝
Մասնակիցներից յուրաքանչյուրի աշխատանանքն էլ յուրովի գեղեցիկ էր, ես հավանել եմ բոլորի գրառումները, դրանց մեջ այնքան ջերմություն կար․․․ Շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար

Լիլիա Ռուստամյանի տպավորությունները նախագծի մասին՝

Լիլիա Ռուստամյան


Հեղինակ՝

Ես Դիանա Բարսեղյանն եմ, 16 տարեկան , ընտրել եմ համ. գեղ. ձևավորում մասնագիտությունը: Ընկերասեր եմ , աշխատասեր, ակտիվ, շփվող ,սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընկերներիս հետ:

Թողնել մեկնաբանություն