Սովորական ուրբաթ օր էր քոլեջում,բոլորս մեր դասերով էինք, երբ Ընկեր Մարիամը ասաց, որ այսօր Հյուսիսային պողոտայում է տեղի ունենալու ավանդույթ դարձած Մեդիա Ուրբաթը.. Մենք իրականում մեծ ոգևորությամբ սպասում էինք այդ օրվան.. Քոլոջում Ընկեր Մարինեի շնորհիվ սովորել էինք բազմաթիվ երգեր և պարեր այս Մեդիա Ուրբաթը Կոմիտասի 150 ամյակին նվիրված երգերի,պարերի ամփոփումն էր… Այնտեղ էինք գնացել երեխաներով և մեր շատ սիրելի Ընկեր Մարիամի,Ընկեր Նելլիի, մյուս Ընկեր Մարիամի հետ… Տեղ հասնելուն պես տեսանք բոլոր Սեբաստացիներին.. Բոլորս այնքան էինք միասին երգել ու պարել,որ արդեն մեկս մյուսին ճանաչում էինք..Երգեցինք,Պարեցինք.. Մի խոսքով տպավորությունները շատտ լավն էին.. Շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին… Ահա մի ոչ այդքան հաջող բայց կարևորը միասին և սիրով նկար մեր փոքրիկ թիմից…